https://arm.sputniknews.ru/20261105/pashinjany-planavvorum-e-meknel-turqia-masnakcelu-cop31in-108953061.html
Փաշինյանը պլանավորում է մեկնել Թուրքիա` մասնակցելու COP31–ին
Փաշինյանը պլանավորում է մեկնել Թուրքիա` մասնակցելու COP31–ին
Sputnik Արմենիա
Սա ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահությունը կիսված է երկու երկրների միջև: 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T12:37+0400
2026-11-05T12:37+0400
2026-11-05T12:37+0400
նիկոլ փաշինյան
անթալիա
թուրքիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107844342_0:84:1600:984_1920x0_80_0_0_ede04939f705b48179593f9cf4339590.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք` մասնակցելու COP31–ին։ Այդ մասին նա այսօր ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։ «Անթալիա մեկնելու պլաններ ունեմ` COP–ին մասնակցելու»,– ընդգծեց նա։Նշենք, որ COP31-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը) կայանալու է Թուրքիայի Անթալիա քաղաքում 2026 թվականի նոյեմբերի 9–20-ը: Սա կլիմայական գլոբալ օրակարգի կարևորագույն միջոցառումներից է, որն այս անգամ ունի մի շարք ուշագրավ առանձնահատկություններ։Համաժողովի գլխավոր կարգախոսն է «իրականացումը» (delivery)՝ պարտավորություններից անցումը կոնկրետ գործողությունների և Փարիզի համաձայնագրի կատարմանը: Օրակարգի առանցքում են լինելու հանածո վառելիքից հրաժարվելու կամավոր ճանապարհային քարտեզները և անտառահատումների դադարեցումը:Նշենք, որ COP31-ը հաջորդում է Երևանում անցկացվող Կենսաբազմազանության COP17 համաժողովին: Միջազգային փորձագետները շեշտում են, որ Երևանի (բնության պահպանություն) և Անթալիայի (կլիմայի փոփոխություն) գագաթնաժողովները հիանալի հնարավորություն են ստեղծում Ռիոյի կոնվենցիաների միջև սիներգիա ապահովելու և էկոլոգիական ճգնաժամերը համատեղ հասցեագրելու համար:Համաժողովի պաշտոնական անցկացման վայրն է լինելու ANFAŞ Antalya Expo Center մեծածավալ համալիրը:
անթալիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107844342_89:0:1512:1067_1920x0_80_0_0_88c60eef5a4be63cf75d8367970b6d12.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, անթալիա, թուրքիա
նիկոլ փաշինյան, անթալիա, թուրքիա
Բաժանորդագրվել
Սա ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահությունը կիսված է երկու երկրների միջև:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք` մասնակցելու COP31–ին։ Այդ մասին նա այսօր ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
«Անթալիա մեկնելու պլաններ ունեմ` COP–ին մասնակցելու»,– ընդգծեց նա։
Նշենք, որ COP31-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը) կայանալու է Թուրքիայի Անթալիա քաղաքում 2026 թվականի նոյեմբերի 9–20-ը: Սա կլիմայական գլոբալ օրակարգի կարևորագույն միջոցառումներից է, որն այս անգամ ունի մի շարք ուշագրավ առանձնահատկություններ։
Սա ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահությունը կիսված է երկու երկրների միջև: Հյուրընկալող կողմը և կազմակերպչական նախագահը Թուրքիան է (ի դեմս շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումի), իսկ բուն բանակցությունների նախագահությունը վստահված է Ավստրալիային (ի դեմս կլիմայի փոփոխության նախարար Քրիս Բոուենի):
Համաժողովի գլխավոր կարգախոսն է «իրականացումը» (delivery)՝ պարտավորություններից անցումը կոնկրետ գործողությունների և Փարիզի համաձայնագրի կատարմանը: Օրակարգի առանցքում են լինելու հանածո վառելիքից հրաժարվելու կամավոր ճանապարհային քարտեզները և անտառահատումների դադարեցումը:
Նշենք, որ COP31-ը հաջորդում է Երևանում անցկացվող Կենսաբազմազանության COP17 համաժողովին: Միջազգային փորձագետները շեշտում են, որ Երևանի (բնության պահպանություն) և Անթալիայի (կլիմայի փոփոխություն) գագաթնաժողովները հիանալի հնարավորություն են ստեղծում Ռիոյի կոնվենցիաների միջև սիներգիա ապահովելու և էկոլոգիական ճգնաժամերը համատեղ հասցեագրելու համար:
Համաժողովի պաշտոնական անցկացման վայրն է լինելու ANFAŞ Antalya Expo Center մեծածավալ համալիրը: