5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից վայր ընկնելու հետևանքով մահացել է 5-ամյա տղա երեխա։

Այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։

Շտապօգնության բժիշկները երեխային հիվանդանոց են տեղափոխել մահացած վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Leave a comment