https://arm.sputniknews.ru/20261105/14-mln-dvolari-nerdrum-hhum-fizikakan-arhestakan-banakanutjan-7amja-tsragri-hamar-108951787.html
14 մլն դոլարի ներդրում` ՀՀ–ում Ֆիզիկական արհեստական բանականության 7–ամյա ծրագրի համար
14 մլն դոլարի ներդրում` ՀՀ–ում Ֆիզիկական արհեստական բանականության 7–ամյա ծրագրի համար
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ առաջին տարում պետությունը ծրագրի համար կհատկացնի 168,4 մլն դրամ, որը կուղղվի գիտնականների վարձատրությանը։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T11:44+0400
2026-11-05T11:44+0400
2026-11-05T11:44+0400
ժաննա անդրեասյան
գիտություն
արհեստական բանականություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108095536_0:0:1114:628_1920x0_80_0_0_cd08543321edfc2ee168e616f1d59f9c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում կներդրվի «Ֆիզիկական արհեստական բանականության 7–ամյա ծրագիրը»։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` այս ծրագիրը գործելու է պետություն–մասնավոր հատված համագործակցությամբ, նպատակն է ԵՊՀ–ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում ձևավորել ռոբոտաշինության և արհեստական բանականության հատման ոլորտում միջազգայինորեն մրցունական գիտահետազոտական և կրթական կարողություններ։ Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջին տարում պետությունը ծրագրի համար կհատկացնի 168,4 մլն դրամ, որը կուղղվի գիտնականների վարձատրությանը։ Նախարարը հույս ունի, որ 7 տարվա ընթացքում կունենանք 330 շրջանավարտ, միջազգային պարբերականներում` 20–ից ավելի գիտական հոդվածներ, 2 գյուտի արտոնագիր, 14 միջազգային գիտաժողով/աշխատաժողովի կազմակերպում։Ըստ նրա` կստեղծվի երկու ժամանակակից ռոբոտաշինական լաբորատորիա՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և գործընկեր համալսարաններից մեկում, ինչպես նաև Firebird նախաձեռնության GPU ենթակառուցվածքից օգտվելու հնարավորություն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108095536_93:0:1082:742_1920x0_80_0_0_9fa3372ea7f6de3cf02d6e366d7eddcd.jpg.webp
ժաննա անդրեասյան, գիտություն, արհեստական բանականություն
ժաննա անդրեասյան, գիտություն, արհեստական բանականություն
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ առաջին տարում պետությունը ծրագրի համար կհատկացնի 168,4 մլն դրամ, որը կուղղվի գիտնականների վարձատրությանը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում կներդրվի «Ֆիզիկական արհեստական բանականության 7–ամյա ծրագիրը»։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` այս ծրագիրը գործելու է պետություն–մասնավոր հատված համագործակցությամբ, նպատակն է ԵՊՀ–ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում ձևավորել ռոբոտաշինության և արհեստական բանականության հատման ոլորտում միջազգայինորեն մրցունական գիտահետազոտական և կրթական կարողություններ։
Նախարարը նշեց, որ նախատեսում են, որ 14 մլն դոլարի ներդրում կարվի, կեսը՝ պետության, կեսը՝ մասնավոր հատվածի կողմից։ Ըստ այդմ, 7 տարվա ընթացքում բուհերում կձևավորվի մշտական գիտական միջուկ` առնվազն 3 երկարաժամկետ ավագ գիտականների, 12–ից ավելի հետդոկտորական հետազոտողների, 60–ից ավելի կարճաժամկետ հրավիրյալ գիտնականների միջոցով և, միաժամանակ, կաշխատեն 15 հետազոտողից բաղկացած թիմեր, կվերազինվեն բուհերի լաբորատորիաները։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջին տարում պետությունը ծրագրի համար կհատկացնի 168,4 մլն դրամ, որը կուղղվի գիտնականների վարձատրությանը։
Նախարարը հույս ունի, որ 7 տարվա ընթացքում կունենանք 330 շրջանավարտ, միջազգային պարբերականներում` 20–ից ավելի գիտական հոդվածներ, 2 գյուտի արտոնագիր, 14 միջազգային գիտաժողով/աշխատաժողովի կազմակերպում։
Ըստ նրա` կստեղծվի երկու ժամանակակից ռոբոտաշինական լաբորատորիա՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և գործընկեր համալսարաններից մեկում, ինչպես նաև Firebird նախաձեռնության GPU ենթակառուցվածքից օգտվելու հնարավորություն։