Թրամփ․ Կընդունեմ Կոնգրեսի ընտրությունների արդյունքները և կհամագործակցեմ դեմոկրատների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները և համագործակցել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ։

«Ես միանշանակ պատրաստ եմ ճանաչել այդ արդյունքները։ Մենք կաշխատենք դեմոկրատների հետ և անհամբեր սպասում ենք նրանց հետ համագործակցության մեկնարկին», – ասել է Թրամփը «New York Times» թերթին տված հարցազրույցում։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնց ընթացքում վերընտրվել են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներն ու 35 սենատորներ։ CNN-ի կանխատեսմամբ՝ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն կստանա Ներկայացուցիչների պալատում, որտեղ մինչ ընտրությունները մեծամասնությունը պատկանում էր հանրապետականներին։ Հանրապետական կուսակցությունը նախկինում վերահսկում էր Կոնգրեսի երկու պալատներն էլ։

Sputnik Արմենիա

Leave a comment