Ինչպես է ՀՀ–ն արձագանքում իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցներին

https://arm.sputniknews.ru/20261104/inchpes-e-hhn-ardzaganqum-iranakan-aviaynkerutjunneri-dem-amerikjan-patzhamijvocnerin-108865928.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/0f/81874463_400:0:1600:900_1920x0_80_0_0_245e32189ac98fdc402ba2e3d21e8e83.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ավիաընկերություն, պատժամիջոցներ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ավիաընկերություն, պատժամիջոցներ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)

Բաժանորդագրվել

Նախարարությունն ընդգծել է՝ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս բարեկամ պետությունների հետ ձևավորված հարաբերությունների պահպանմանը և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Հայաստանն ուսումնասիրում է Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ամերիկյան վերջին պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանն ու Ադրբեջանը փակել են իրենց օդային տարածքը իրանական ավիափոխադրողների համար, իսկ Թուրքիան, ոչ պաշտոնական տվյալներով, թռիչքների սահմանափակումներ է կիրառել: Մենք նախարարությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք իրանական առանձին ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են ազդել այդ ավիաընկերությունների կողմից դեպի Հայաստան չվերթեր իրականացնելու և հայկական կողմի հետ հետագա համագործակցության վրա:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ սահմանված վերջին պատժամիջոցների հնարավոր ազդեցությունն այժմ ուսումնասիրվում և գնահատվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է բարեկամ պետությունների հետ ձևավորված հարաբերությունների պահպանումն ու փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումը՝ այդ հարցերում առաջնորդվելով կառուցողական և գործընկերային մոտեցմամբ, ինչպես նաև հաշվի առնելով իր միջազգային պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության համար հնարավոր պատժամիջոցային ռիսկերը»,- ասված է նախարարության պատասխանում:

Գերատեսչությունից հավելել են, որ համապատասխան որոշումների ընդունման դեպքում դրանց մասին կհրապարակվի սահմանված կարգով:

Այժմ դեպի Հայաստան կանոնավոր չվերթեր են իրականացնում իրանական երեք ավիաընկերություններ՝ «Sepehran Airlines»-ը, «Iran Air Tour»-ը և «Fly Kish Airlines»-ը: Իսկ հայկական ավիափոխադրողները դեպի Իրան կանոնավոր չվերթեր չեն իրականացնում։

Նախարարությունից նաև մեկնաբանել են երկու երկրների միջև թռիչքների հաճախականության ավելացման և նոր երթուղիների բացման հեռանկարները՝ հարևան պետությունների կիրառած սահմանափակումների ֆոնին:

Գերատեսչությունից պարզաբանել են, որ օդային տրանսպորտով նոր ուղղությունների գործարկման կամ գործող ուղղություններով չվերթերի հաճախականությունների փոփոխությունը, որպես կանոն, պայմանավորված է ավիափոխադրողների կոմերցիոն քաղաքականությամբ և գործառնական որոշումներով՝ հաշվի առնելով շուկայական պահանջարկը, օդանավերի և անձնակազմերի հասանելիությունը և մի շարք այլ գործոններ:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև օդային հաղորդակցության ոլորտը կարգավորվում է 2001 թվականի հունվարի 23-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրով, որով նախատեսված են կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման և երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջև փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ:

Հետագա զարգացումները պայմանավորված են ուղևորափոխադրումների պահանջարկով, ավիափոխադրողների առևտրային հետաքրքրվածությամբ և գործող կարգավորող ընթացակարգերով։

Leave a comment