ՔԿ նախագահ․ ԶՈւ-ում ինքնասպանության որոշ դեպքեր կարող են կապված լինել աղանդների հետ

ՀՀ զինված ուժերում արձանագրված ինքնասպանության մի քանի դեպքերի պատճառ կարող է լինել աղանդավորական խմբերի ազդեցությունը։ Ազգային ժողովում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։

«Մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել, օրինակ, որոշակի սեկտային հարելը»,– ասաց Պողոսյանը։

ՔԿ նախագահ նշեց, որ դեպքերից մեկում ինքնասպանություն գործած անձի մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ, որոնք, ըստ հոգեբանների և մասնագետների, բնորոշ են ինքնասպանության հակում ունեցող անձանց։

«Սա ազգային անվտանգության խնդիր է, և հիմա դրանով մենք պրոցեսներ կսկսենք, և առաջիկայում մեր հանրությունը նաև իրազեկ կլինի այդ բացահայտումներին»,– նշեց Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ խոսքը զինված ուժերում արձանագրված ոչ բոլոր ինքնասպանությունների, այլ մի քանի դեպքի մասին է։

Հիշեցնենք` ՀՀ–ում զինծառայողի մահվան վերջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 31-ին` ՊՆ զորամասերից մեկումհայտնաբերվել էր զինծառայող Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Sputnik Արմենիա

Leave a comment