ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի գանգատը ապրիլյան քառօրյա պատերազմի գործով. Լիպարիտ Դրմեյան

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանի ֆեյսբուքյան գրառումը

Նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ։ Այսպիսով, ՄԻԵԴ-ի՝ հունիսի 18-ի վճիռը մտավ ուժի մեջ եւ այն անկյունաքարային է լինելու համանման ընթացիկ եւ հետագա գանգատների քննության համար։

Ադրբեջանը, որը ամենաբարձր մակարդակով հայտարարում է ՄԻԵԴ-ի իրավասությունը չընդունելու մասին եւ դադարեցրել էր համագործակցությունը ԵԽ նախարարների կոմիտեի հետ, տեղն եկած ժամանակ հիշում է իրավական պրոցեսների կարեւորության մասին ու բողոքներ ներկայացնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment