https://arm.sputniknews.ru/20261102/ihpk-n-irani-harav-arevmutqum-mi-qani-ahabekichneri-gerevarel-nrancic-mek-vochnchacvel-e-108811059.html
ԻՀՊԿ-ն Իրանի հարավ-արևմուտքում մի քանի ահաբեկիչների գերեվարել. նրանցից մեկ ոչնչացվել է
ԻՀՊԿ-ն Իրանի հարավ-արևմուտքում մի քանի ահաբեկիչների գերեվարել. նրանցից մեկ ոչնչացվել է
Sputnik Արմենիա
Գործողությունը կազմակերպվել էր հետախուզական տեղեկատվության հիման վրա։ 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T22:48+0400
2026-11-02T22:48+0400
2026-11-02T22:49+0400
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն
ահաբեկիչ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/0b/41916284_0:0:3073:1728_1920x0_80_0_0_5c5f629ab87d59f2fa0630fde1598fc1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ենթադրյալ ահաբեկչական խմբավորման դեմ։Արդյունքում խմբի անդամներից մեկը սպանվել է, ևս մի քանիսը ձերբակալվել են։Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի «Քուդս» ռազմական շրջանի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ գործողությունն իրականացվել է հետախուզական տեղեկությունների հիման վրա։Բախման հետևանքով խմբի անդամներից մեկը սպանվել է, մի քանիսը ձերբակալվել են։ Մնացած ենթադրյալ հանցակիցների որոնումները շարունակվում են։Սիստան և Բելուջիստան նահանգը, որը գտնվում է Պակիստանի և Աֆղանստանի սահմանին, շարունակում է Իրանի առավել անհանգիստ շրջաններից մեկը մնալ։ Այստեղ ժամանակ առ ժամանակ զինված բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի և տարածաշրջանում գործող խմբավորումների միջև։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/0b/41916284_120:0:2849:2047_1920x0_80_0_0_9d41c7360c4680c56fbc02e7ef7595db.jpg.webp
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկիչ
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկիչ
Գործողությունը կազմակերպվել էր հետախուզական տեղեկատվության հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ենթադրյալ ահաբեկչական խմբավորման դեմ։
Արդյունքում խմբի անդամներից մեկը սպանվել է, ևս մի քանիսը ձերբակալվել են։
Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի «Քուդս» ռազմական շրջանի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ գործողությունն իրականացվել է հետախուզական տեղեկությունների հիման վրա։
Գերատեսչության տվյալներով՝ ուժայինները նախապես պարզել են ենթադրյալ ահաբեկիչներին գտնվելու վայրն ու հետևել նրանց տեղաշարժին։ Հարձակման նախապատրաստման մասին տեղեկատվություն ստանալուց հետո որոշում է կայացվել իրականացնել գործողությունը։
Բախման հետևանքով խմբի անդամներից մեկը սպանվել է, մի քանիսը ձերբակալվել են։ Մնացած ենթադրյալ հանցակիցների որոնումները շարունակվում են։
Սիստան և Բելուջիստան նահանգը, որը գտնվում է Պակիստանի և Աֆղանստանի սահմանին, շարունակում է Իրանի առավել անհանգիստ շրջաններից մեկը մնալ։ Այստեղ ժամանակ առ ժամանակ զինված բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի և տարածաշրջանում գործող խմբավորումների միջև։