«Մի շարք դեպքերում բանակում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել որոշակի սեկտային հարելը․ վերջին օրինակով անձի վրա դաջվածքներ կան»․ Արթուր Պողոսյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարց ուղղեց բանակում մահվան և ինքնասպանությունների դեպքերի ավելացման մասին։

«Այդ քրեական վարույթներն իմ անմիջական վերահսկողության տակ են։ Մենք նաև վերլուծում ենք պատճառները, թե ինչը հանգեցրեց ինքնասպանության։ Ես մի օրինակ բերեմ, որով պատրաստվում եմ նամակ ուղարկել ԱԱԾ տնօրենին, որովհետև հասկացել ենք, որ մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել որոշակի սեկտային հարելը։ Օրինակ՝ ունենք այդպիսի դեպքեր, երբ կոնկրետ անձը հակված է ինքնասպանության, քարոզում է ինքնասպանության։ Այս վերջին օրինակով անձի վրա դաջվածքներ կան, հոգեբաններն ու մասնագետներն ասում են, որ հենց ինքնասպանության հակված անձինք են նման դաջվածքներ անում»,- ասաց Արթուր Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա հավելեց․ «Սա ազգային անվտանգության խնդիր է, հիմա դրանով մենք պրոցեսներ կսկսենք, առաջիկայում մեր հանրությունը ականատես կլինի այդ բացահայտումներին։ Բոլոր դեպքերի մասին չէ խոսքը, բայց մի քանի դեպքեր արդեն ունենք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment