ԻՀՊԿ-ն Իրանի հարավ-արևմուտքում մի քանի ահաբեկիչների գերեվարել. նրանցից մեկ ոչնչացվել է

https://arm.sputniknews.ru/20261102/ihpk-n-irani-harav-arevmutqum-mi-qani-ahabekichneri-gerevarel-nrancic-mek-vochnchacvel-e-108811059.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/0b/41916284_120:0:2849:2047_1920x0_80_0_0_9d41c7360c4680c56fbc02e7ef7595db.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկիչ

իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկիչ

Բաժանորդագրվել

Գործողությունը կազմակերպվել էր հետախուզական տեղեկատվության հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ենթադրյալ ահաբեկչական խմբավորման դեմ։

Արդյունքում խմբի անդամներից մեկը սպանվել է, ևս մի քանիսը ձերբակալվել են։

Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը, հղում անելով ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի «Քուդս» ռազմական շրջանի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ գործողությունն իրականացվել է հետախուզական տեղեկությունների հիման վրա։

Գերատեսչության տվյալներով՝ ուժայինները նախապես պարզել են ենթադրյալ ահաբեկիչներին գտնվելու վայրն ու հետևել նրանց տեղաշարժին։ Հարձակման նախապատրաստման մասին տեղեկատվություն ստանալուց հետո որոշում է կայացվել իրականացնել գործողությունը։

Բախման հետևանքով խմբի անդամներից մեկը սպանվել է, մի քանիսը ձերբակալվել են։ Մնացած ենթադրյալ հանցակիցների որոնումները շարունակվում են։

Սիստան և Բելուջիստան նահանգը, որը գտնվում է Պակիստանի և Աֆղանստանի սահմանին, շարունակում է Իրանի առավել անհանգիստ շրջաններից մեկը մնալ։ Այստեղ ժամանակ առ ժամանակ զինված բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի և տարածաշրջանում գործող խմբավորումների միջև։

Leave a comment