Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում հանձնարարեց պայքարել աղբամաններում շինաղբ լցնելու դեպքերի դեմ՝ առաջարկելով խստացնել տուգանքները և հնարավորինս ավտոմատացնել իրավախախտումների արձանագրումը։ Քաղաքապետի խոսքով՝ Բաղրամյան պողոտայում շինաղբը աղբամանից հեռացնելուց հետո տեսախցիկների միջոցով պարզել են այն լցրած անձանց ինքնությունը, որոնք տուգանվել են։ «Սա նշանակում է, որ այս հնարավորությունը մենք ունենք, այսինքն՝ արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ…