Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.11.2026 | 10:39

Կիրակի Ֆլորիդայի հարավում գտնվող բնակելի թաղամասում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո նստվավայրից ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա, Learjet ինքնաթիռի վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են տեղի պաշտոնյաները, գրում է AFP-ն։

Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը գրեթե ուղղահայաց դիրքով մեծ արագությամբ բախվում գետնին՝ առաջացնելով հզոր պայթյուն և խոշոր հրդեհ։ Բանուկ ճանապարհի հարևանությամբ առաջացել է այրվող խառնարան։

«Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանում այսօր տեղի ունեցած ավիավթարը սարսափելի ողբերգություն է»,- հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին՝ հաստատելով, որ ինքնաթիռում գտնվող բոլոր ինը անձինք զոհվել են։

Դաֆիի խոսքով՝ Learjet 60 տիպի ինքնաթիռը մեկնել էր Տեխաս նահանգի Օսթին քաղաքից և ուղևորվում էր դեպի Բահամյան կղզիներ։

Ավիավթարը տեղի է ունեցել Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանի Քրեսթհեյվեն թաղամասի մերձակայքում, որը Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրից շուրջ 11 կմ հեռավորության վրա է։

Կիրակի Թրամփն անձամբ է եղել Մար-ա-Լագոյում։ Նա մոտակա՝ վերջերս իր անունով վերանվանված Դոնալդ Ջ. Թրամփի միջազգային օդանավակայանից մեկնել է Air Force One-ով տեղական ժամանակով 11:55-ին՝ Learjet-ի կործանումից մոտ մեկ ժամ առաջ։

Տարածաշրջանում գրանցվել են նաև փոթորիկներ։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունից (FAA) հայտարարել են, որ ավիավթարի հանգամանքները հետաքննելու են FAA-ն և Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը (NTSB)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment