«Սենց լավ չի, մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոր անձնագրերի տրամադրումը կառավարությունը պատվիրակում է մասնավորին՝ իրեն պահելով պարգևավճարներ ստանալը։

Պետական գործառույթի պատվիրակման, տվյալների անվտանգության մասին երկար կարելի է խոսել, բայց այս գործընթացում կա մի կարևոր կետ։ Նոր անձնագրեր Երևան քաղաքում հնարավոր է ստանալ միայն ու միայն Երևան Մոլում և Մեգամոլում։ Միայն ու միայն։ Եվ ո՛չ անձնագրային բաժանմունքներում, որոնք շարունակելու են սպասարկել քաղաքացիներին այլ գործառույթներով։

Փաստորեն, 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի առաջին անգամ ստանա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ։ Սենց լավ չի, մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment