ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է.
«Այո, անվտանգության ամենակարևոր երաշխիքը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության և հաշտության հաստատումը, բայց դրա համար լավագույն գործիքը այն չէ, ինչ առաջարկում է Փաշինյանը։
Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ Փաշինյանն ընտրել է Ադրբեջանի ռազմական հարձակումը անդադար զիջումներով հետաձգելու պակասամիտ քաղաքականությունը:
Նման քաղաքականության մեջ դեռ կարելի էր ռացիոնալ հատիկ գտնել, եթե այդ շահած ժամանակը օգտագործվեր Ադրբեջանի նկրտումների դեմ հակակշիռներ կառուցելու նպատակով:
Այո, անվտանգության ամենակարևոր երաշխիքը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության և հաշտության հաստատումը, բայց դրա համար լավագույն գործիքը այն չէ, ինչ առաջարկում է Փաշինյանը:
Ոչ թե պետք է մերժվեին անվտանգության երաշավորները, դաշնակիցները և միջնորդները, և անպաշտպան Հայաստանը ապավիներ Ադրբեջանի «բարի կամքին», այլ պետք է ժամանակը օգտագործվեր բանակն ու դաշնակիցների հետ կապերը ուժեղացնելու համար, որպեսզի այդ հակաշիռները սպահովեին Ադրբեջանի քաղաքականության փոփոխությունը և նրան դրդեին Հայաստանի հետ խաղաղություն կնքելու ցանկությանը»: