«Ինչպես են լուրջ դեմքով կեղծում մեր պատմությունը». Միքայել Բադալյան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ինչպես են լուրջ դեմքով կեղծում մեր պատմությունը։

Ֆեյսբուքում մի ռիլ տեսա, որտեղ մեր հարևան երկրից երկու հոգի շատ լուրջ դեմքերով հրավիրել են տարիքով ինչ-որ գիտնականի, երևի այնտեղ շատ հեղինակավոր, ով լուրջ պատմում ա ադրբեջանական պատմության իրենց նարատիվների մասին: ՈՒ ինչպես են մեզ ուղղակի դուրս մղում պատմությունից: Չանդրադառնամ այդ ռիլի սկզբի մառազմատիկ մտքերին: ՈՒրեմն ես պատկառելի տարիքով ուստեն լուրջ դեմքով ասում ա, որ մի քարտեզ կա, որտեղ նշված է Ատրպատականը, ու փոդքաստը վարողներին հարցնում ա՝ «Իսկ Հայաստան տեսնում եք այս քարտեզում, Հայաստան չկա»:

Դե այն, որ իրենք իրենց կապում են Ատրպատականի հետ, որը ոչ մի կապ չունի այն պետության հետ, որը 20-րդ դարում ստացավ Ադրբեջան անունը, դա մեկ: Բայց էս պատկառելի տարիքով ուստեն կտրել ա հայտնի Պևտինգերյան քարտեզի մի հատված, դրել իր համար ցանկալի մասը ու ասում ա, որ այդտեղ Հայաստանը չկա: Դա մոտավորապես նման ա, օրինակ, մեկը չսիրի, ասենք, Ալժիրը, վերցնի քարտեզը, Լիբիայի արևմտյան սահմանով քարտեզը կտրի, կպցնի պատին ու ասի՝ տեսեք, էս քարտեզում Ալժիրը չկա:

Բայց մարդիկ նպատակամղված աշխատում են: Իմ պատրաստած նկարում կարող եք աջ մասում տեսնել մեր հարևանների կողմից քարտեզի կտրած մասը, իսկ ձախում՝ այդ քարտեզի շարունակությունը: Կապույտ գծով նշել եմ Հայաստանի՝ Մեծ Հայքի և մայրաքաղաք Արտաշատի տակ, իսկ կարմիր սլաքներով մատնանշված են քարտեզի այն հատվածները, որոնք ակնհայտ ցույց են տալիս, թե ինչպես են կտրել քարտեզը: Կտեսնենք, որ նույն տեղանուններն են ու նույն քարտեզը: Ի դեպ, Արտաշատ, կաժետսյա, հիմնել է հենց հայ Արտաշես արքան, ում մասին ուստեն հիշատակում ա։

Այս համատեքստում, կրկին հիշեցի Ռոբերտ Թրիվերսի հայտնի գիրքը, որին որոշ ժամանակ առաջ անդրադարձել էի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment