Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում

Քաղաքականություն

30.10.2026 | 19:37

Նոյեմբերի 29-ին կայանալիք Սևան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Սուրեն Գրիգորյանը։
Գրիգորյանն այժմ զբաղեցնում է Գեղարքունիքի մարզպետի օգնականի պաշտոնը։

Հիշեցնենք՝ 2016-ից Սևանի գործող ղեկավարը Սարգիս Մուրադյանն է։ Հայաստանի համայնքների միության ներկայիս էջում նրա կուսակցական պատկանելությունը դեռ նշված է որպես ՀՀԿ անդամ։ Մուրադյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում որևէ կուսակցության անդամակցելու վերաբերյալ տվյալներ լրացված չեն։

2021-ի ընտրություններում ՔՊ-ն առանձին չէր մասնակցում Սևանի ընտրությունների և հրապարակայնորեն աջակցում էր Մուրադյանի դաշինքին, թեև Մուրադյանը նախկինում և պաշտոնական որոշ աղբյուրներում շարունակում էր ներկայացվել որպես ՀՀԿ անդամ։

Առաջիկա ընտրություններին ընդառաջ համայնքն ունի 32 հազար 791 ընտրող։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment