«Չի կարող ալիևյան սահմանադրությունը Հայաստանում անցնել, չի կարող հարևան երկրի ղեկավարը որոշել մեր Սահմանադրությունը։ Պետականության, երկրի մասին ենք խոսում, մենք իրենց խաղալիքը չենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանն արվելիք առաջարկի մասին հայտարարությանը, Նարեկ Կարապետյանն ասաց․ «Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի ալիևյան սահմանադրությունը։ Ինքը խոսք է տվել խաղաղության պայմանագիրը, թող խոստումը կատարի»,- նշել է ընդդիմադիր գործիչը։