ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի ալիևյան սահմանադրությունը»․ Նարեկ Կարապետյան

«Չի կարող ալիևյան սահմանադրությունը Հայաստանում անցնել, չի կարող հարևան երկրի ղեկավարը որոշել մեր Սահմանադրությունը։ Պետականության, երկրի մասին ենք խոսում, մենք իրենց խաղալիքը չենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանն արվելիք առաջարկի մասին հայտարարությանը, Նարեկ Կարապետյանն ասաց․ «Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի ալիևյան սահմանադրությունը։ Ինքը խոսք է տվել խաղաղության պայմանագիրը, թող խոստումը կատարի»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Leave a comment