Հանրապետությունում գործող Հուզական աջակցության թեժ գիծը հասանելի է 0800 00 900 անվճար հեռախոսահամարով


Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ՀՀ ողջ տարածքում գործում է Հուզական աջակցության թեժ գիծը, այն հասանելի է 0800 00 900 անվճար հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:


Ծառայությունը գործում է՝ առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և էթիկական օրինակելի չափանիշներով։


Թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն հոգեբանական աջակցություն, և անհրաժեշտության դեպքում կուղղորդեն այլ ծառայությունների՝ աջակցությունը համալիր դարձնելու համար։  


 



 

Leave a comment