Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին > Լուրեր Հայաստանից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ նա չի հստակեցնում։

«Ինչպես ժամանակին 200-ի հասնող մարդիկ կային, ու էլի մարդիկ կային, որ չվերադարձողների ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել։ Էդ աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան: Բոլորն էլ վերադառնալու են․ էսօր չէ, վաղը չէ․․․ բոլորն էլ վերադառնալու են»,- լրագրողներին ասել է Ազգային ժողովի նախագահը։

Նրա խոսքով, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը հնարավորություն է տալիս առաջ շարժվել դեպի խաղաղություն։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը «անհնար է ներում շնորհի»:

Leave a comment