ԱՄՆ–Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի. Թրամփ

Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտությունը շատ շուտով կավարտվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Դա շատ շուտով կլինի», – ասել է Թրամփը KCMO ռադիոկայանի եթերում։

Նա կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։

«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենա», – ասել է ԱՄՆ նախագահը` հավելելով, որ Վաշինգտոնին այդ առումով երաշխիքներ են պետք։

Leave a comment