Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ

Հասարակություն

30.10.2026 | 16:18

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր պատգարակով բերվեց դատարան։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ նիստերին չներկայանալուց հետո Խաչատրյանը միջնորդել է իրեն ներկայացնել դատարան՝ չնայած այն հանգամանքին, որ ցավեր ունի։ Խաչատրանը պատգարակի վրա պառկած է մասնակցում նիստին։ Այս փուլում դատարանը գործով ապացույցներն է հետազոտում։

Քիչ առաջ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացավ, նա հայտնեց, որ ցավեր ունի, նիստն ընդմիջվեց, ապա վերսկսվեց։

Արաքս Մամուլյան

Leave a comment