Բելառուսն աշխարհում միակն էր, որ կորոնավիրուսի ժամանակ ընտրեց սեփական ուղին և շահեց․ Լուկաշենկո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում իր երկիրը միակն է եղել աշխարհում, որը սեփական ուղին է ընտրել և շահել դրանից։

«Հիշում եք, այսպես կոչված, համավարակը, որը մենք միասին հաղթահարեցինք։ Աշխարհում միակ պետությունը, որը սեփական ուղին ընտրեց և դրանից շահեց։ Մենք փրկվեցինք՝ չհետևելով մյուսներին, որոնք լիակատար մեկուսացում էին սահմանում և ուղղաթիռից փող բաժանում։ Մենք մեզ չէինք կարող թույլ տալ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը»,– նշել է նա։

Նրա խոսքով, Մինսկի նման խոշոր քաղաքներում անհրաժեշտություն է առաջացել ունենալ մեկ կենտրոնացված բուժհաստատություն, որտեղ հնարավոր կլիներ տեղավորել վարակակիրներին։ Այդ պատճառով էլ որոշում է կայացվել կառուցել քաղաքային կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոց, որի բացումը տեղի է ունեցել ուրբաթ օրը։

Leave a comment