Ռուբինյանն ընդդիմությանը կոչ է անում ժողովրդին հնարավորություն տալ որոշել՝ ուզո՞ւմ են նոր Սահմանադրություն, թե՞ ոչ

Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է բավարար ձայներ ապահովեն, որպեսզի տեղի ունենա հանրաքվե, և ժողովուրդը որոշի՝ կո՞ղմ է սահմանադրական փոփոխություններին, թե՞ ոչ։

«Մենք ասում ենք՝ մեզ պետք է նոր Սահմանադրություն, ընդդիմությունն ասում է, որ պետք չէ։ Թող հնարավորություն տան, որ ժողովուրդը որոշի։ Ժողովուրդը, եթե որոշի, որ պետք չի, ես կարծում եմ, որ դա կնշանակի նոր քաղաքական իրավիճակ, այդ թվում՝ մեզ համար բացասական»,-ասաց նա։

Ընդգծեց՝ այդպիսով ընդդիմությունը կկարողանա փաստել, որ իրենց քաղաքական գլխավոր հանձնառությանը ժողովուրդը դեմ է։

ԱԺ նախագահը հերքեց, թե նոր Սահմանադրության ընդունման հարցն իշխանությունների համար փակուղի է մտել։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան»-ն ու «Հայաստան» դաշինքը բազմիցս հայտարարել են, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ հայտարարեց, որ առաջարկ ունի, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել։

Leave a comment