Օլիմպիական խաղերի գեղասահքի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն և ռուսաստանցի ևս ութ գեղասահորդներ ընդգրկվել են «War & Sanctions» պորտալի «սև ցուցակում»։
«War & Sanctions» պորտալը վարում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունը։
Ցուցակում, Պլյուշչենկոյից բացի, տեղ են գտել նաև գեղասահորդներ Ալինա Զագիտովան և Իլյա Ավերբուխը։ Ուկրաինական հետախուզական գերատեսչությունը մարզիկներին մեղադրում է Ռուսաստանի կառավարության քաղաքականությանը աջակցելու, Ղրիմ այցելելու և թերակղզում սպորտի զարգացմանը նպաստելու մեջ։