Իսկ ի՞նչ «գործողություններ» են արել ՔՊ խմբակցության անդամները, որ այդքան գոհ է եւ խրոխտ տոնով ողջունում է այս խուլիգանախմբին խորհրդարան լցրած անձը՝ Ջերմուկի սա՞րն էին ազատագրում, Սեւ լճի տարածքից կամ Սոթքի՞ց էին դուրս շպրտում մեր սահմանը հատած թշնամուն, Շաքի ներխուժած զինված հրոսակի՞ն էին վնասազերծում, Գորիս-Կապան ճանապարհի՝ մեզնից խլված հատվա՞ծն էին հետ բերում։ Թե՞ լկտիացած Ալիեւին ու նրա օգնական Հաջիեւին էին սաստում։ Դուք, որ անգամ խոսքով չեք կարողանում հակադարձել հային նվաստացնող, հայկական մշակութային արժեքները քարուքանդ անող, հայի պատմությունը յուրացնող թուրքին, այդ ի՞նչ հերոսություն եք արել։ Ընդամենը խորհրդարանում հարձակվել եք ընդդիմության վրա։ 21-րդ դարում ոչ թե մտքով, խելքով, գիտելիքով եք հաղթել ձեր ընդդիմախոսներին, այլ փորձել եք բռունցքներով ճնշել։ Ձեզնից ո՞ր մեկը դրսում դեմառդեմ կհանդիպի որեւէ ընդդիմադիրի ու կկարողանա ձեռնամարտի բռնվել։ Դուք ո՛չ ֆիզիկական ուժով եք ունակ հաղթելու, ո՛չ խելքով, ո՛չ հայրենասիրությամբ։ Ձեր՝ ձախողակների ու ապաշնորհների թիմը հազիվ էլ ցուցադրական ծեծկռտուք հրահրի։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: