https://arm.sputniknews.ru/20261030/hajastann-u-irany-qnnarkel-en-abi-ev-nanvotekhnvolvogianeri-volvortnerum-hamagvortsakcutjuny-108685802.html
Հայաստանն ու Իրանը քննարկել են ԱԲ–ի և նանոտեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը
Հայաստանն ու Իրանը քննարկել են ԱԲ–ի և նանոտեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը
Sputnik Արմենիա
ՀՀ–ում Իրանի դեսպանը Դավիթ Թադևոսյանին հրավիրել է Իրան։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T11:25+0400
2026-10-30T11:25+0400
2026-10-30T11:25+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
արհեստական բանականություն
խալիլ շիրղոլամի
դավիթ թադևոսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108685156_0:0:1500:844_1920x0_80_0_0_e6b647ea7c1a0294bc278c339f9f6166.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային լուծումների, կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև նանոտեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը` հավելելով, որ քննարկումը կայացել է ՀՀ նախարար Դավիթ Թադևոսյանի և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամի հանդիպման ժամանակ։Դավիթ Թադևոսյանն ընդգծել է երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն առավել ընդգրկուն և արդյունավետ կդառնա։Իրանի դեսպանն իր հերթին ներկայացրել է երկրի տեխնոլոգիական ներուժը՝ առանձնացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում ձեռքբերումները և ընդգծելով Իրանի առաջատար դիրքերն այդ բնագավառում։Կողմերը կարևորել են հայկական և իրանական տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների ու նորարարական կառույցների միջև կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վավերացման կարևորությանը։Հայկական «ամերիկյան երազանքն» այլևս չկա՞. ինչպես է ԱԲ–ն փոխում ՏՏ աշխատաշուկանՀանդիպման ավարտին դեսպան Շիրղոլամին նախարար Թադևոսյանին հրավիրել է Իրան՝ ծանոթանալու երկրի տեխնոլոգիական ձեռքբերումներին և քննարկելու համագործակցության ընդլայնման գործնական քայլերը։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108685156_93:0:1426:1000_1920x0_80_0_0_d65aec0b9a7708ac22f189141dd25b08.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, արհեստական բանականություն, խալիլ շիրղոլամի, դավիթ թադևոսյան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, արհեստական բանականություն, խալիլ շիրղոլամի, դավիթ թադևոսյան
ՀՀ–ում Իրանի դեսպանը Դավիթ Թադևոսյանին հրավիրել է Իրան։
Դավիթ Թադևոսյանն ընդգծել է երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն առավել ընդգրկուն և արդյունավետ կդառնա։
Իրանի դեսպանն իր հերթին ներկայացրել է երկրի տեխնոլոգիական ներուժը՝ առանձնացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում ձեռքբերումները և ընդգծելով Իրանի առաջատար դիրքերն այդ բնագավառում։
Կողմերը կարևորել են հայկական և իրանական տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների ու նորարարական կառույցների միջև կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վավերացման կարևորությանը։
Հանդիպման ավարտին դեսպան Շիրղոլամին նախարար Թադևոսյանին հրավիրել է Իրան՝ ծանոթանալու երկրի տեխնոլոգիական ձեռքբերումներին և քննարկելու համագործակցության ընդլայնման գործնական քայլերը։