Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել

Քաղաքականություն

29.10.2026 | 21:22

Ադրբեջանի կողմից Ուկրաինային մարդասիրական օգնության շրջանակում ուղարկված՝ 1,5 միլիոն դոլար ընդհանուր արժեքով էներգետիկ սարքավորումները փոխանցվել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ սարքավորումներն ուղարկվել են մարդասիրական օգնության շրջանակում՝ Ադրբեջանի նախագահի համապատասխան կարգադրության համաձայն։

Ուկրաինային տրամադրված օգնությունը ներառում է 9 տրանսֆորմատոր, 186 կիլոմետր մալուխ և 12 կՎ լարման բաշխիչ սարքավորումներ։ Սարքավորումներն Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանը փոխանցել է երկրում Ադրբեջանի դեսպանատունը։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ադրբեջանից ստացվել է սարքավորումներով բեռնված 159 մարդասիրական բեռ, այդ  թվում են ուժային տրանսֆորմատորներ, տրանսֆորմատորային ենթակայաններ, գեներատորներ, էլեկտրական մալուխներ և այլ կենսական նշանակության սարքավորումներ։ Մարդալիևը հայտնել է, որ օգնությունը տրամադրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի համաձայն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment