««Ուժեղ Հայաստան»-ի անտեղի ագրեսիվ պահվածքը Հայաստանի ապաշրջափակման հեռանկարների հետ եմ կապում»․ Եղոյան

«Ես այսօրվա ծեծկռտուքը և «Ուժեղ Հայաստան» խմբակցության չարդարացված, անտեղի ագրեսիվ պահվածքը երեկ շատ հանգիստ մթնոլորտում քննարկված ԹՐԻՓՓ համաձայնագրի և Հայաստանի ապաշրջափակման հեռանկարների հետ եմ կապում։ Այո, ես ունեմ նման կասկած և գնալով համոզվում եմ դրանում, որ այս ամենը կապված է երեկ մեր կողմից հնչեցված կառուցողական դիրքորոշումների հետ։ Եվ այսօր դուք փորձեցիք բալանսավորել»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նա դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին․ «Պարոն Կարապետյան, այն բեռը, որը ձեզ վրա դրված է, փոքր-ինչ ծանր է։  Այն թևերը, որ ձեզ տվել են, և այն ձմերուկները, որոնք այդ թևերի տակ դրել են, չափազանց ծանր են։ Ձմերուկները գնալով ընկնելու են, և այդ թևերը փետրահան են լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Եղոյանը հավելեց․ «Դուք պարտվելու եք, հարցն այն է, թե ինչ գնով եք պարտվելու, և այդ պարտությունը Հայաստանը վրա ինչ է նստելու։ Եթե իսկապես հայրենասեր մարդիկ եք, պետք է այնպես անեք, որ ձեր պարտությունը չափազանց թանկ չնստի Հայաստանի վրա»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment