ՀՀ-ում ամեն մարդ ունի մի ձայն, ով որ ունի մի ձայնից ավել, ինքը իմ դասակարգային թշնամին է. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք, քաղաքական իմաստով»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրակաշառքների բաժանման հետ կապված հարցին:
«Կուսակցության, նախաձեռնող խմբերի և վարչության նիստերում ասել եմ, որ Հայաստանում շատ երկար ժամանակ այսպիսի մի խոսույթ է եղել, որը ի միջի այլոց 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերակենդանացավ: Ասենք, խոսում են ինչ-որ մարդկանց մասին ասում են սա 50 ձայն ունի, սա 100 ձայն ունի, սա 300 ձայն ունի: Հայաստանի Հանրապետությունում ամեն մարդ ունի մի ձայն: Ով որ ունի մի ձայնից ավել, ինքը իմ դասակարգային թշնամին է: Այդ մարդկանց ոչնչացնելը իմ քաղաքական հանձնառությունն է: Ով որ լեզուն կպտտի կասի ես 25 ձայն ունեմ, ես այդ մարդու հետևից գնալու եմ՝ կլինի իրավապահ մարմինների միջոցով, կլինի քաղաքական գործիքներով»,-ասաց վարչապետը՝ հավելելով. «Եթե 2018 թվականին եղել է ոչ բռնի, թավշյա, սիրո ու համերաշխության հեղափոխություն, ապա այս կատեգորիայի նկատմամբ լինելու է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն, որովհետև դրանք ջարդուփոշուր ենք անելու, դրան պետք է արմատախիլ անենք»:
Փաշինյանը նաև նշեց, որ նույնը վերաբերում է իր կուսակիցներին՝ ընդգծելով. «Եթե պարզվի, որ նման տեսակետներ ունեցող մարդիկ կան նաև ՔՊ-ում, ապա նրան 10 անգամ ավել իմ դասակարգային թշնամիներն են»: