ԵՊՀ–ում ձերբակալությունների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. «Ժողովուրդ»

https://arm.sputniknews.ru/20261029/ephum-dzerbakalutjunneri-gvortsvov-nvor-manramasner-en-hajtni-dardzel-zhvoghvovurd-108639490.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2318/00/23180074_88:0:1511:1067_1920x0_80_0_0_6e44e3148b61e652b03c4f25e34ace5f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երևանի պետական համալսարան (եպհ), ձերբակալություն, կալանք, դասախոս, էդիկ մինասյան

երևանի պետական համալսարան (եպհ), ձերբակալություն, կալանք, դասախոս, էդիկ մինասյան

Բաժանորդագրվել

Ըստ թերթի՝ դասախոսները բարեկամներ են՝ աներ-փեսա։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ԵՊՀ–ի երկու ամբիոնի վարիչների կալանքի գործով իրավապահներին դիմած անձինք քննությունը «ստանալու» ակնկալիքով գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր իշխանական աղբյուրներին:

Նշենք՝ հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ՀՀ–ում կաշառքի գործով 4 մարդ է ձերբակալվել, որոնցից երկուսը Երևանի պետական համալսարանի ամբիոնների վարիչներ են՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը և պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը։ Հոկտեմբերի 28-ին պարզվեց, որ Այվազյանը կալանավորվել է, իսկ Մինասյանի նկատմամբ տնային կալանք է ընտրվել:

«Գործի ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ մյուս 2 ձերբակալվածը, ըստ նախնական տեղեկությունների, քննությունը դրական հանձնելու ակնկալիքով գումար փոխանցած անձինք են: Նրանք դիմել են իրավապահներին այն բանից հետո, երբ, ըստ իրենց ներկայացրած տեղեկությունների, գումարը փոխանցելուց հետո կտրվել են և չեն ստացել ակնկալվող գնահատականը»,- գրում է թերթը:

Նշվում է, որ դասախոսները բարեկամներ են՝ աներ-փեսա։

Ի դեպ, ենթադրյալ կաշառք տված անձանց ինքնության, գումարի չափի և փոխանցման կոնկրետ հանգամանքների վերաբերյալ պաշտոնական ամբողջական տեղեկատվություն դեռևս հրապարակված չէ։

Թերթի տեղեկություններով՝ իրավապահներն ինֆորմացիա ունեն նաև այլ բուհերի հետ կապված, և առաջիկայում այլ բուհերում ևս նման զարգացումներ են սպասվում։

Leave a comment