«Նեթանյահուի գործերը վատ չեն». Թրամփը` Քնեսեթի ընտրությունների մասին

https://arm.sputniknews.ru/20261028/netanjahui-gvortsery-vat-chen-trampy-qneseti-yntrutjunneri-masin-108636264.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/05/85490090_109:0:1532:1067_1920x0_80_0_0_8be2565704d14f5bea563cb6b00bed49.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իսրայել, դոնալդ թրամփ, բենիամին նեթանյահու

ամն, իսրայել, դոնալդ թրամփ, բենիամին նեթանյահու

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ իր աջակցությունն օգնել է Իսրայելի վարչապետին։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Քնեսեթի ընտրություններում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործերը վատ չեն ընթանում:

«Հիմա նրա գործերը բավականին լավ են գնում»,- ասել է Թրամփը «Axios»–ին։

ԱՄՆ առաջնորդը խոստովանել է, որ սկզբում «վախեցնող լուրեր» է ստացել Իսրայելի վարչապետի հեռանկարների վերաբերյալ:

«Լսել եմ, որ իմ աջակցությունը կարևոր դեր է խաղացել Բիբիի համար»,- հավելել է Թրամփը:

Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ չի մտածել այն մասին, թե արդյոք արժե ներգրավվել Նեթանյահուի կառավարության ձևավորման գործընթացում:

«Կտեսնեմ»,- ասել է Թրամփը:

«Axios»-ի տվյալներով՝ ընտրություններից հետո Իսրայելում քաղաքական վեճերի շաբաթներ են սպասվում: Ինչպես նշում է լրատվամիջոցը, ո՛չ Նեթանյահուն, ո՛չ նրա մրցակից Գադի Այզենկոտը խորհրդարանում 61 տեղ չեն ստանա (ինչն անհրաժեշտ է մեծամասնություն կազմելու համար):

«Սա տանում է նրան, որ կառավարության շուրջ քննարկումները կշարունակվեն շաբաթներով»,- ասվում է հրապարակման մեջ:

Իսրայելի Քնեսեթի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 27-ին: Քվեաթերթիկների ավելի քան 85%-ի հաշվարկի արդյունքում Իսրայելի իշխող կոալիցիան՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, 53 մանդատով առաջատար է Իսրայելի 120-տեղանոց խորհրդարանում։ «Լիկուդ» կուսակցությունը նաև դառնում է խոշորագույն խմբակցությունը՝ ստանալով 26 մանդատ: Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ Գադի Այզենկոտի «Յաշարը», երկրորդ տեղում է 21 մանդատով: Ընդդիմության դաշինքն այս փուլում ստանում է 48 մանդատ: Արաբական կուսակցությունների ցուցակը մեծությամբ երրորդ ուժն է (19 մանդատ): Այսպիսով` քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողացել ստանալ 61 մանդատանոց մեծամասնություն, ինչն անհրաժեշտ է կառավարություն ձևավորելու համար:

Թրամփը հայտարարել է, որ արժանի է երրորդ անգամ նախագահ դառնալուն

Leave a comment