Կոտայքի մարզպետը կնշանակվի վաղը
Ազգային ժողովի ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Որոշման նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Այն ներկայացնելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Լիլիթ Ստեփանյանի առաջադրման մասին, իսկ հոկտեմբերի 21-ին նա դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին՝ վայր դնելով պատգամավորական մանդատը։
Վաղաժամկետ դադարեցված պատգամավորական մանդատը փոխանցվել է ցուցակի հաջորդ թեկնածու Էդգար Առաքելյանին։