Բաժանորդագրվել
Առաջիկա օրերին ֆուտբոլի ֆեդերացիան կհայտնի հետաձգված խաղերի վերջնական խաղացանկի մասին:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան (RFEF) հայտարարել է երկրի Գավաթի խաղային օրը տեղափոխելու մասին՝ Տոլեդոյի մոտակայքում տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառով: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։
«Ի հարգանս այսօր վաղ առավոտյան Տոլեդո նահանգում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի զոհերի հիշատակի, RFEF-ը որոշել է դադարեցնել Իսպանիայի գավաթի առաջին փուլի 24 խաղերի անցկացումը, որոնք նախատեսված էին այսօր երեկոյան», – ասվում է հաղորդագրության մեջ:
Առաջիկա օրերին ֆեդերացիան կհայտնի մրցաշարի նոր պլանավորման և հետաձգված խաղերի վերջնական խաղացանկի մասին:
Այսօր առավոտյան Իսպանիայի Տոլեդո նահանգում՝ Լոս-Եբենեսի և Ուրդայի միջև՝ Մադրիդ-Սևիլիա գծի 118-րդ կիլոմետրում տեղի է ունեցել վթար՝ երկու արագընթաց գնացքների բախում: Հաղորդվում է 46 զոհի մասին։