Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Իշխանության և ոչ միայն իշխանության նյարդային արձագանքները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար իրական ուժը Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումն է։
Այն անընդհատ թափ է հավաքում, ինչն էլ վախեցնում է իշխանությանը։ Կարապետյանի շուրջ մարդկային, մասնագիտական, փորձագիտական ռեսուրսների համախմբում է տեղի ունենում։ Սա՝ ԱԺ ընտրություններից 4 ամիս առաջ, դրական փոփոխություններ ցանկացող, սակայն դեռևս տատանվողները, չկողմնորոշվածները միանալու են այդ քաղաքական ուժին»,-գրել է նա։