Իշխանության և ոչ միայն իշխանության նյարդային արձագանքները վկայում են, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար իրական ուժը Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումն է․ Ոսկան Սարգսյան

Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Իշխանության և ոչ միայն իշխանության նյարդային արձագանքները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար իրական ուժը Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումն է։

Այն անընդհատ թափ է հավաքում, ինչն էլ վախեցնում է իշխանությանը։ Կարապետյանի շուրջ մարդկային, մասնագիտական, փորձագիտական ռեսուրսների համախմբում է տեղի ունենում։ Սա՝ ԱԺ ընտրություններից 4 ամիս առաջ, դրական փոփոխություններ ցանկացող, սակայն դեռևս տատանվողները, չկողմնորոշվածները միանալու են այդ քաղաքական ուժին»,-գրել է նա։

Leave a comment