Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մեծամորի պատմահնագիտական հնավայրում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների բացառիկ գտածոներ, այդ թվում՝ ոսկյա ականջօղեր, կոճակ, Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ հայտնաբերված առարկաները վերաբերում են ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջաններին։

ՊՈԱԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

««Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պեղումներ է իրականացնում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից հնավայրի տարածքում, որտեղ եզակի և բացառիկ գտածոներ են հայտնաբերվել:

Գտածոները տարբեր դարաշրջանների են՝ ներառելով ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջանների առարկաներ»:

Leave a comment