TRIPP նախագիծը կարող է գործարկվել մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը. Միրզոյան

https://arm.sputniknews.ru/20261027/tripp-nakhagitsy-karvogh-e-gvortsarkvel-minch-khaghaghutjan-pajmanagri-stvoragrumy-mirzvojan-108577340.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107800599_179:0:1600:1066_1920x0_80_0_0_ae4b939dd85573b6b02f2d7d83a316cd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp), արարատ միրզոյան

հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp), արարատ միրզոյան

Բաժանորդագրվել

Նարեկ Կարապետյանը մտահոգված է, որ Ադրբեջանը TRIPP գործարկումից հետո կարող է անիրագործելի պայմաններ դնել Հայաստանի առաջ, ինչպես Սահմանադրության փոփոխության դեպքում եղավ։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ «Թրամփի ուղի» նախագիծը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։

«Այո՛, կարող է այդպես լինել։ Այստեղ մենք 2 բան ենք տեսնում` նախ` խաղաղության պայմանագիրն արդեն իսկ նախաստորագրված է, ու Հայաստանը և Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել, որ այս պայմանագրի ամեն տառին ու դրույթին հավատում ենք։ Այլ պատճառով Ադրբեջանն ասում է, որ առայժմ չենք ստորագրում։ Դա առանձին պատճառ է, ասում են` երբ վերանա դա, կստորագրեն, հիմա չեմ ուզում նշել դա։ Մյուս կողմից որպես իրողություն` TRIPP–ը գործարկելու համար կա պայման` խաղաղությունն է»,– ասաց Միրզոյանը։

Նա նշեց` մեկ այլ անձ կարող էր ասել, թե պետք է սկզբում խաղաղություն լինի, հետո գործարկվի TRIPP նախագիծը, բայց, չնայած դասագրքային հերթականությանը, կյանքն իր սրբագրումներն է անում։

Կարապետյանն արձագանքեց նախարարին` շեշտելով` TRIPP–ը գործարկելուց հետո ո՞րն է լինելու Ադրբեջանի մոտիվացիան, որ Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություններ ապահովի, եթե արդեն ճանապարհն ունի։ Պատգամավորը մտահոգված է, որ Ադրբեջանը TRIPP–ի գործարկումից հետո կարող է անիրագործելի պայմաններ դնել Հայաստանի առաջ, ինչպես Սահմանադրության փոփոխության դեպքում է։

Leave a comment