ՔՊ-ի օգտին արված ապօրինության դեպքով քրգործ հարուցվեց». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ՔՊ-ի օգտին արված ապօրինության դեպքով քրգործ հարուցվեց։

«Նոյեմբերին կայացած Վաղարշապատի ընտրությունների քարոզարշավի օրը՝ հոկտեմբերի 22-ին, արձանագրվել էր աննախադեպ խախտում․ ՔՊ-ի պաստառները փակցնում էին քաղաքի կոմունալ ծառայության աշխատողները՝ աշխատանքային ժամին, աշխատանքային տեխնիկայով՝ հարկատուների հաշվին։ Դիմել էինք իրավապահներին՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, մերժել էին․․․ Մեր պայքարն ապարդյուն չանցավ․․․»

Leave a comment