«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ՔՊ-ի օգտին արված ապօրինության դեպքով քրգործ հարուցվեց։
«Նոյեմբերին կայացած Վաղարշապատի ընտրությունների քարոզարշավի օրը՝ հոկտեմբերի 22-ին, արձանագրվել էր աննախադեպ խախտում․ ՔՊ-ի պաստառները փակցնում էին քաղաքի կոմունալ ծառայության աշխատողները՝ աշխատանքային ժամին, աշխատանքային տեխնիկայով՝ հարկատուների հաշվին։ Դիմել էինք իրավապահներին՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, մերժել էին․․․ Մեր պայքարն ապարդյուն չանցավ․․․»