Բաքուն հետևում է Երևանի հայտարարություններին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն ուշադիր հետևում է խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտելու վերաբերյալ Երևանի հայտարարություններին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Վաշինգտոնի գագաթնաժողովում բարի կամք է դրսևորել և շարունակում է միակողմանի քայլեր ձեռնարկել՝ խաղաղ գործընթացում իրական արդյունքներ ցույց տալու համար։

«Սակայն Հայաստանում ներքին հարցեր կան։ Մենք հետևում ենք գործընթացին»,- նշել է Բայրամովը։

Leave a comment