Փաշինյան․ լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր

Ռուսաստանի  դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, ասել է Փաշինյանը


ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․  Լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։


Նշենք, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի կոնցեսիոն կառավարումը 2008թ․–ին 30 տարի ժամկետով իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն, որը Ռուսաստանի երկաթուղու դուստր ձեռնարկությունն է։


«Մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջեւանից հետո պետք չի Հայաստանով շարունակել երկաթուղին, քանի որ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը պետք է շրջանցենք ու հիմա մենք փաստորեն դիրքերի կորուստ ենք ունենում։ Ռուսաստանի  դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, օրինակ՝ Ղազախստանը, ԱՄԷ–ն, Կատարը», – ասել է Փաշինյանը։


Leave a comment