Կարեն Խաչանովը պարտվել է ղազախ թենիսիստին

Ալմա-Աթայում ընթացող թենիսի միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը համառ ու դրամատիկ պայքարում երեք սեթում զիջել ղազախստանցի Ալեքսանդր Բուբլիկին՝ 6։4, 7։6, 7։6, որը վարկանիշային դասակարգման 19-րդ հորիզոնականում է։ Դիմակայությունը տեւել է 2 ժամ 28 րոպե։

Կարեն Խաչանովը օրերս հարցազրույցներից մեկում մրցաշրջանի վերջին շաբաթների իր պլանների մասին ասել էր, որ Ալմա-Աթայից հետո նախատեսում է մասնակցել Վիեննայում եւ Փարիզում կայանալիք մրցաշարերին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment