Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվելու Փեզեշքիան–Պուտին հանդիպման ժամանակ

https://arm.sputniknews.ru/20261024/hajtni-e-inch-harcer-en-qnnarkvelu-pezeshqianputin-handipman-zhamanak-108494458.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, քազեմ ջալալի, վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան

ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, քազեմ ջալալի, վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան

Բաժանորդագրվել

Առաջնորդներն աշխարհաքաղաքական, միջազգային և քաղաքական հարցերի շուրջ մտքեր կփոխանակեն։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել տնտեսական համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունն ու աշխարհաքաղաքական հարցերը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Քննարկման հիմնական թեմաները կլինեն Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը։ Կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, էներգետիկ անվտանգությունը, պարենային անվտանգությունը և առևտրային հարաբերությունների զարգացումը», – ասել է Իրանի դեսպանը։

Նա նաև նշել է, որ երկու երկրների նախագահները մտքեր կփոխանակեն աշխարհաքաղաքական, միջազգային և քաղաքական հարցերի շուրջ։

Ջալալին հիշեցրել է, որ վերջին ամիսներին Իրանի և Ռուսաստանի նախագահները բազմիցս հանդիպել են և քննարկել տարբեր հարցեր՝ անդրադառնալով թեմաների լայն շրջանակի։

Միաժամանակ նա հավելել է, որ առաջիկա այցի ընթացքում երկու երկրների նախագահները որևէ փաստաթուղթ չեն ստորագրի։

Հոկտեմբերի 19-ին Թեհրան կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի վերջին նրան սպասում է Մոսկվայում կայանալիք Գազ արտահանող երկրների համաժողովին և ակնկալում է հանդիպել նրա հետ։

Leave a comment