https://arm.sputniknews.ru/20261024/hajtni-e-inch-harcer-en-qnnarkvelu-pezeshqianputin-handipman-zhamanak-108494458.html
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվելու Փեզեշքիան–Պուտին հանդիպման ժամանակ
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվելու Փեզեշքիան–Պուտին հանդիպման ժամանակ
Sputnik Արմենիա
Առաջնորդներն աշխարհաքաղաքական, միջազգային և քաղաքական հարցերի շուրջ մտքեր կփոխանակեն։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T10:27+0400
2026-10-24T10:27+0400
2026-10-24T11:13+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
քազեմ ջալալի
վլադիմիր պուտին
մասուդ փեզեշքիան
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել տնտեսական համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունն ու աշխարհաքաղաքական հարցերը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։«Քննարկման հիմնական թեմաները կլինեն Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը։ Կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, էներգետիկ անվտանգությունը, պարենային անվտանգությունը և առևտրային հարաբերությունների զարգացումը», – ասել է Իրանի դեսպանը։Նա նաև նշել է, որ երկու երկրների նախագահները մտքեր կփոխանակեն աշխարհաքաղաքական, միջազգային և քաղաքական հարցերի շուրջ։Ջալալին հիշեցրել է, որ վերջին ամիսներին Իրանի և Ռուսաստանի նախագահները բազմիցս հանդիպել են և քննարկել տարբեր հարցեր՝ անդրադառնալով թեմաների լայն շրջանակի։Միաժամանակ նա հավելել է, որ առաջիկա այցի ընթացքում երկու երկրների նախագահները որևէ փաստաթուղթ չեն ստորագրի։Հոկտեմբերի 19-ին Թեհրան կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի վերջին նրան սպասում է Մոսկվայում կայանալիք Գազ արտահանող երկրների համաժողովին և ակնկալում է հանդիպել նրա հետ։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, քազեմ ջալալի, վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, քազեմ ջալալի, վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան
Առաջնորդներն աշխարհաքաղաքական, միջազգային և քաղաքական հարցերի շուրջ մտքեր կփոխանակեն։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել տնտեսական համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունն ու աշխարհաքաղաքական հարցերը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Քննարկման հիմնական թեմաները կլինեն Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը։ Կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, էներգետիկ անվտանգությունը, պարենային անվտանգությունը և առևտրային հարաբերությունների զարգացումը», – ասել է Իրանի դեսպանը։
Նա նաև նշել է, որ երկու երկրների նախագահները մտքեր կփոխանակեն աշխարհաքաղաքական, միջազգային և քաղաքական հարցերի շուրջ։
Ջալալին հիշեցրել է, որ վերջին ամիսներին Իրանի և Ռուսաստանի նախագահները բազմիցս հանդիպել են և քննարկել տարբեր հարցեր՝ անդրադառնալով թեմաների լայն շրջանակի։
Միաժամանակ նա հավելել է, որ առաջիկա այցի ընթացքում երկու երկրների նախագահները որևէ փաստաթուղթ չեն ստորագրի։
Հոկտեմբերի 19-ին Թեհրան կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի վերջին նրան սպասում է Մոսկվայում կայանալիք Գազ արտահանող երկրների համաժողովին և ակնկալում է հանդիպել նրա հետ։