Օմանի մայրաքաղաք Մասկատի Քանթաբ լողափի այցելուները տեսանկարահանել են վարդագույն դելֆինների. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Օմանի մայրաքաղաք Մասկատի Քանթաբ լողափի այցելուները տեսանկարահանել են վարդագույն դելֆինների, որոնք լողում էին երկրի ափամերձ ջրերում, հայտնում է Arabian Daily News-ը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են վարդագույն երանգով ծովային կաթնասունները դուրս գալիս ջրի մակերևույթ և շարժվում ծովում։