Կրեմլը նշել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հնարավոր վայրը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման հիմնական վայր է դիտարկվում Աբու Դաբին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առայժմ խոսքն Աբու Դաբիի մասին է»,- հանդիպման վայրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է Կրեմլի խոսնակը։

Անդրադառնալով հանդիպման համար ռուսական պատվիրակության կողմից գրավոր փաստաթղթերի ու առաջարկների հնարավոր նախապատրաստմանը՝ Պեսկովը հորդորել է վաղաժամ հետևություններ չանել․

«Սպասեք, դուք առաջ եք ընկնում, պետք չէ շտապել»,- ասել է նա։

NEWS.am

Leave a comment