Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին

Քաղաքականություն

21.10.2026 | 17:38

Պետական ​​սահմանապահ ծառայությունից (ՊՍԾ) մեկնաբանել են այն տեղեկությունը, որ ադրբեջանցի հովիվը հատել է սահմանը և մտել Հայաստանի տարածք։ Ծառայությունից AZXEBER.COM-ին հայտնել են, որ գերատեսչության  պատասխանատվության տարածքում նման միջադեպ տեղի չի ունեցել։

Հայկական  լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ադրբեջանցի հովիվը սահմանը հատել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ և ձերբակալվել է ռազմական ոստիկանության կողմից։

Ավելի վաղ ադրբեջանական Oxu.az -ը նույնպես հաստատել էր, որ հովիվը հատել է սահմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment