Tesla-ն երրորդ եռամսյակում կրճատել է զուտ շահույթը 43%-ով, իսկ հասույթը գերազանցել է կանխատեսումները

Ամերիկյան Tesla էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունը 2026 թվականի երրորդ եռամսյակում գրանցել է նախորդ տարվա գրեթե նույն մակարդակի հասույթ, որը, սակայն, գերազանցել է վերլուծաբանների սպասումները։

Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, հուլիս-սեպտեմբեր ամիսներին հասույթը կազմել է 28.046 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28.095 մլրդ դոլարի դիմաց։ Մասնավորապես, ավտոմոբիլային հատվածում հասույթը նվազել է 3%-ով՝ հասնելով 20.56 մլրդ դոլարի, էլեկտրաէներգիայի արտադրության և կուտակման հատվածում՝ 16%-ով՝ մինչև 2.881 մլրդ դոլար, մինչդեռ ծառայությունների ոլորտում այն աճել է 33%-ով՝ հասնելով 4.605 մլրդ դոլարի։

LSEG-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները միջինում կանխատեսել էին, որ ընկերության ընդհանուր հասույթը կկազմի 27.88 մլրդ դոլար։

Tesla-ի զուտ շահույթը նվազել է 43%-ով՝ կազմելով 787 մլն դոլար՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի 1.373 մլրդ դոլարի դիմաց։ Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը նվազել է՝ 39 ցենտից հասնելով 22 ցենտի։ Ճշգրտված շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կազմել է 48 ցենտ՝ նախորդ տարվա 50 ցենտի դիմաց։

FactSet-ի կազմած կոնսենսուսային կանխատեսմամբ՝ ճշգրտված շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով պետք է կազմեր 45 ցենտ։

Անցած եռամսյակում ընկերության էլեկտրամոբիլների մատակարարումները նվազել են 2.1%-ով՝ կազմելով 486 532 ավտոմեքենա։ Միևնույն ժամանակ արտադրությունն աճել է 3.8%-ով՝ հասնելով 464 391 ավտոմեքենայի։

Tesla-ի գործառնական ծախսերն աճել են 39%-ով՝ հասնելով 4.78 մլրդ դոլարի։ Գործառնական շահութաբերությունը նվազել է՝ նախորդ տարվա 5.8%-ից հասնելով 2.6%-ի։

Անցած եռամսյակում Tesla-ի կապիտալ ներդրումներն աճել են 2.1 անգամ՝ գերազանցելով 4.7 մլրդ դոլարը։ Ազատ դրամական հոսքը կազմել է 1.53 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.99 մլրդ դոլարի դիմաց։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment