Միրզոյան․ ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացումից հետո ևս 2 փաստաթուղթ պետք է ստորագրվի

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա օրակարգում 2 հարց է . Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու և Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին հարցերը։

Երկու նախագծերի զեկուցողը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն է։

Նա հիշեցրեց 2025 թ-ի օգոստոսի 8-ի համաձայանգիրը, որով նախատեսվում է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունները՝ ըմբռնումով որ այդ հաղորդակցությունները կենսական հանգույց կդառնան արևելք-արևմուտք ուղևորա և բեռնափոխադրումների համար։

«Օրինակ. Ադրբեջանը հնարավորություն կունենա ՀՀ տարածքով և ենթակառուցվածքներով կապվել Նախիջևանի և 3-րդ երկրների հետ և միաժամանակ, ՀՀ-ն փոխադարձ առավելություն կունենա՝ հնարավորություն կունենա Ադրբեջանի տարածքով հնարավորություն կունենա երկաթուղային հաղորդակցություն ունենալ հյուսիսի և հարավի միջև, ինչպես նաև 3-րդ երկրներ մատակարարուների համար»։

Նա ընդգծեց, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի մի)ը տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է։ «ԱՄն-նն իր էական մասնակցությունն է ունենալու և իր տնտեսական շահերն է նաև հետապնդում, և նպատակ ունի կանոնակարգել և զարգացնել ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը։ Սա այն ընկերությունն է, որը կառուցելու է, կառավարելու է՝ ստանալու է կոնցեսիոն իրավունքներ՝ նշված ենթակառուցվածքների համար։ Այս համաձայնագրի վավերացումից հետո՝ մեզ կմնա անել 1-2 քայլ ևս, մենք պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիր, հաստատենք ընկերության կանոնադրությունը, որից հետո ԹՐԻՓՓ-ի գործարկման անհրաժեշտ փաստաթղթային հիմնարար քայլերը կատարած կլինենք»։

«Փաստինֆո»

Leave a comment